Ածխածնի ներկայիս արտանետումները սպառնում են գլոբալ տաքացման զսպմանը, հայտնել են գիտնականները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
2015 թվականին մոտ 200 երկիր համաձայնել է հրաժարվել հանքանյութի վառելիքի օգտագործումից՝ նպատակ ունենալով սահմանափակել 2 աստիճան Ցելսիուսից ցածր գլոբալ ջերմաստիճանի աճը։ Նրանք նաև ջանքեր են գործադրում առավել անվտանգ շեմ ապահովելու համար:
Սակայն ողջ աշխարհում տնտեսական զարգացումը հանգեցրել է հանքանյութի վառելիքի ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպիսինն են՝ էլեկտրակայաններ և խողովակաշարեր: Աշխարհն այժմ 3C ջերմաստիճանի հասնելու ճանապարհին է:
Nature ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները հայտնաբերել են, որ ապագա արտանետումները վերոնշյալ ենթակառուցվածքներից կարող են հասնել 1,5C շեմին:
Հետազոտության մեջ նշվում է նաև որ կլիմայի մասին Փարիզի համաձայնագիրը սպառնալիքի տակ է: