Audemars Piguet (AP) և Swatch ընկերությունները ներկայացրել են իրենց սպասված համագործակցության արդյունքը՝ «Royal Pop» հավաքածուն, որը բաղկացած է ութ վառ գունավոր գրպանի ժամացույցներից: Այս քայլը զարմացրել է շատերին, քանի որ սպասվում էր լեգենդար Royal Oak մոդելի ձեռքի ժամացույցի տարբերակը: Ժամացույցները պատրաստված են բիոկերամիկայից և արժեն 400-ից 420 դոլար՝ կախված մոդելից:
Տեխնիկական առումով Royal Pop-ը համալրված է վերամշակված Sistem 51 մեխանիզմով, որն այժմ ունի ձեռքով լարման հնարավորություն և 90 ժամվա էներգիայի պաշար: Ժամացույցները կարելի է կրել որպես կախազարդ, ամրացնել պայուսակին կամ օգտագործել որպես սեղանի ժամացույց: AP-ն հայտարարել է, որ այս նախագծից ստացված ողջ հասույթը կուղղվի ժամագործական հազվագյուտ հմտությունների պահպանմանն ու երիտասարդ տաղանդների աջակցմանը:
Այս համագործակցությունը նպատակ ունի գրավել երիտասարդ սերնդին՝ առանց վտանգելու Audemars Piguet-ի հիմնական մոդելների բացառիկությունը: Չնայած որոշ սպառողների դժգոհությանը՝ կապված ձեռքի ժամացույցի բացակայության հետ, փորձագետները սա համարում են խելամիտ մարտավարություն՝ բրենդի հեղինակությունը պահպանելու և նոր շուկաներ մուտք գործելու համար: Վաճառքը կմեկնարկի մայիսի 16-ին միայն Swatch-ի ընտրված խանութ-սրահներում:

