Առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ասել է․ «Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև…
Անօդաչու թռչող սարքերի լիցքավորում լազերային ճառագայթի միջոցով
Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր է դառնում, որպեսզի էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը: Ինչպես իր կայքում նշում է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ…
Արթուր Խաչատրյանը կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին
Արթուր Խաչատրյանը, ով ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ խոշոր գործարարների հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները,…
Ծրագրավորման լեզուների նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակ
TIOBE կայքը հրապարակել է ծրագրավորման լեզուների ամենամսյա վարկանշային աղյուսակը, որը հիմնված է որոնողական համակարգերում լեզուների անունները պարունակող հարցումների ընդհանուր հաշվարկի վրա։ 2017թ․ նոյեմբերից առաջին քառյակը մնացել է անփոփոխ՝ Java, C, C++ և Python։ Յոթերորդից հինգերորդ տեղ է բարձրացել Visual Basic.Net-ը։ Լեզուների նոյեմբերյան վարկանիշ Մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխություն է գրանցվել Swift-ի և Objective-C-ի մոտ, որոնք բարձրացել են 8 հորիզոնականներով, իսկ MATLAB-ն ու Assembly-ն իջել…
Ներկայացվել է նոր ՏՏ-համալիրի նախագիծը
«Դալան թեքնոլոջիս» խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծը: Արմեն Տեր-Տաճատյանն ասել է, որ Հայաստանում գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան: ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում…
2019-ի բյուջեն կընդունվի՞, թե՞ խնդիրը կկարգավորվի օրենքով
«Երբեք ԱԺ հանձնաժողովներում այսքան արագ բյուջեի քննարկումներ չեն եղել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Կընդունվի՞ այն։ «Խիստ կասկածում եմ, որովհետև, որպես օրինաչափություն, ընտրություններից առաջ երբեք խորհրդարանում քվորում չի եղել։ Եթե փորձեն արտահերթով անցկացնել՝ միգուցե, չնայած չի երևում, որ կառավարությունն այդ հարցում շահագրգիռ է»։ Չնայած փորձում է հասցնել՝ երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայում բյուջեի քննարկումներն ավարտել, որից հետո առաջարկությունների…
Առաջարկված ID քարտերով սպառման 1, 2, 3 տոկոս վերադարձը բացասական տնտեսական հետևանքներ կունենա
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ հրապարակումը․ «Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը։ Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ, որի հարկային բազան սպառողական առևտուրն է։ Սրա…









