ՊՆ նախկին փոխնախարարը նույնպես կառաջադրվի
armVote-ը հայտնում է՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կլինի ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Հ.Գ. Հիշեցնենք, որ վերջինս մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամներից է եղել:
Զոհրապ Եգանյանը Նիկոլ Փաշինյանի մասին
ՄԻՊ նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ ասել է․ «Մարդկանց սպասումները չափից ավելին են, երկրի ղեկավարի խոսքը ճիշտ տեղ չի հասնում, մարդիկ արդեն վստահաբար խոսում են, որ գազի գինն իջնելու է, բենզինն էլ հետը, աշխատավարձերը կրկնապատկվելու են և այլն։ Սա միանշանակ տանելու է դեպի հիասթափության եկող տարվա սկզբից սկսած։ Հանրային կապերը…
Հայտնի է, թե որտեղ կառաջադրվի Արմեն Աշոտյանը
armVote-ը հայտնում է՝ Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Շարմազանովի խորհրդականը նույնպես կառաջադրվի
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքը ընդգրկում է Արագածոտնի մարզը:
Ով կփոխարինի Արա Սահակյանին
Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում…
Նոր Նորքում շինություն է ապամոնտաժվում
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մոտ 1 ժամ առաջ ուղիղ եթերով հրապարակել է, թե ինչպես է ապամոնտաժվում Նոր Նորքում գտնվող ապօրինի կառույցներից մեկը (հոլովակը ստորև): Կառույցը ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ:
«Պատերազմներում, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում»,- Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայք-էջը: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել…
Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը
Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզայնի փոխանցմամբ, ՔԿ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, որը պրոֆեսիոնալ կարատեիստ է։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը նշեց, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն կատարվածի վերաբերյալ։ Աղբյուր՝ aysor.am
Արդարադատության նախարարության հայտարարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր…
400-ից ավելի դատապարտյալ արդեն ազատության մեջ է
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:
Արցախը ունի ոստիկանապետի նոր տեղակալ
Aysor.am-ի փոխանցամբ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։
Հայաստանի փոքր ՀԷԿ-երը աշխատել են խախտումներով
Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Այսպիսի եզրահանգում է արել Գլխավոր դատախազությունը, որը, համադրելով առկա փաստերը, քրեական գործ է հարուցել, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Կառույցից…
«Սասնա ծռեր»-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Երկու օր առաջ պաշտոնապես գրանցված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Արթիկում կայացած հանդիպմանը հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ միայնակ են մասնակցելու ընտրություններին, թե դաշինք են կազմելու, կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ – «Քննարկումները շարունակվում են։ Մեզ խիստ հետաքրքրում էր և շատ ենք կարևորում, որ կարողանանք համախմբել այս տարիների ընթացքում…














