fbpx
Սպորտ

Պետք է ավարտել անցած մրցաշրջանը հաղթանակով Սուպերգավաթի խաղում. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտի» հետ դիմակայության մասին։

«Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մենք պետք է հենվենք այն ֆուտբոլիստների վրա, որոնք նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը։ Պետք է ավարտել անցած մրցաշրջանը հաղթանակով Սուպերգավաթի խաղում։

Մենք շատ ենք աշխատում՝ պատրաստվելով այդ դիմակայությանը։ Հիմա թարմությունը թիմում ամենաբարձր մակարդակի վրա չէ, ինչը դրական է այս փուլում։ «Յուվենտուսի» հետ ընկերական խաղից հետո կնվազեցնենք ծանրաբեռնվածությունը, որպեսզի լավ վիճակում մոտենանք «Այնտրախտի» դեմ խաղին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ռեալ» – «Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ