Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ է արել ավարտին հասցնել պայքարը

Հրապարակող՝

Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ է արել ավարտին հասցնել պայքարը

Ամենադիտվածներ

Կալանավորված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից դիմել է Բաթումիի ցույցի մասնակիցներին։

Սաակաշվիլիի նամակն ընթերցել է Բաթումի քաղաքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Գիորգի Կիրթաձեն։

Նախկին նախագահը նշել է, որ «հետդարձի ճանապարհը փակված է, հայրենիքի փրկությունն այլընտրանք չունի»։

Սաակաշվիլին համախմբման կոչ է արել ու նշել, որ Իվանիշվիլին պարտվել է և դրան ականատես են եղել ամբողջ Վրաստանն ու միջազգային դիտորդները։

Նա կոչ է արել պայքարը հասցնել ավարտին։

Ամենաթարմ