Երեկ գիշերը կայացավ «Եվրատեսիլ 2021» երգի մրույթի եզրափակիչը։ Այն անցկացվեց Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։
Մրցույթի հաղթողի կոչման համար պայքարում էին 26 երկրներ։
Պրոֆեսիոնալ ժյուրիի ու հանդիսատեսի քվեարկության արդյունքում՝ մրցույթում հաղթեց Իտալիան՝ «Zitti E Buoni» երգով, որը կատարեց Maneskin ռոք խումբը։
Նշենք, որ Հայաստանն այս տարի չէր մասնակցում մրցույթին։