fbpx
Խորհրդարան

Ավարտվել է Փաշինյանի ու «Իմ քայլի» փակ հանդիպումը․ Մակունցը որոշ մանրամասներ է հայտնել

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը։

Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որոշ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվել։

Նա նշել է, որ եղել են ընթացիկ քննարկումներ։ Անդրադարձ է արվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, բարեփոխումների օրակարգին ու ընդհանուր արժեքային մոտեցումներին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին։

Ինչ վերաբերվում է ՍԴ թեկնածու վերաբերյալ հարցին, ապա Մակունցն ասել է, որ դրան անդրադարձ չի եղել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին կայացած հանդիպումից առաջ Մակունցը նշել էր, որ հանդիպման հաստատված օրակարգ չկա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ