Մենք փորձում ենք ավելի լավը դառնալ. Դե Խեա

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է թիմի նպատակների մասին.

«Գլխավոր խնդիրը գավաթներ նվաճելն է: Ես արդեն մի քանի տիտղոսներ եմ նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում», և դա զարմանալի էր նաև երկրպագուների համար։ Սա այն է, ինչ մենք փորձում ենք անել։ Մենք փորձում ենք ավելի լավը դառնալ և լինել լավ ու ճիշտ թիմ, պայքարել մեծ նպատակների համար։ Կարծում եմ՝ մենք ավելի լավ ենք խաղում։ Մենք հաղթել ենք մի քանի դժվարին հանդիպումներում և լավ արդյունքներ ենք ցույց տալիս։ Սա շատ կարևոր է մեզ համար, և ես դա զգում եմ։ Ֆուտբոլիստները քաղցած են, և սա լավ ազդանշան է, ուստի եկեք շարունակենք միասին պայքարել»,- դե Խեայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։

Ամենաթարմ