Աշխարհ

Ավելի քան 100 ռուս ՀՀ-ից կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը գրառում է կատարել Facebook-ում։ Դեսպանատունը հայտնում է, որ ավելի քան 100 ռուս կվերադառնա ՌԴ Հայաստանից` Երևան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով:

«Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթով Հայաստանից հայրենիք կվերադառնան նաև ՌԴ քաղաքացիները։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնությունները ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հուլիսի 26-ին նշված ավիաչվերթով տուն կվերադառնա Ռուսաստանի ևս 106 քաղաքացի»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ