fbpx
Աշխարհ

Ավելի շատ անելիք կա Զենքի շրջանառության մասին օրենքների հետ կապված. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային հրաձգություններին: Թրամփը նշել է, որ ատելությունը տեղ չունի իրենց երկրում: Նախագահը հավելել է, որ գուցե ավելի շատ անելիք կա Զենքի շրջանառության մասին օրենքների հետ կապված:

Նշենք, որ Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում 24-ամյա երիտասարդը կրակ էր բացել անցորդների ուղղությամբ և 30 վայրկյանի ընթացքում սպանել 9 հոգու, վիրավորել 27-ին:

Այս հրաձգությունից ժամեր առաջ ևս մեկ զանգվածային հրաձգություն էր տեղի ունեցել Տեխասի Էլ Պասո քաղաքի սուպերմարկետներից մեկում: Այդ հրաձգության զոհ էր դարձել 20 մարդ, վիրավորվել էր 26 մարդ: 21-ամյա երիտասարդը ձերբակալված է:

Հրաձգություն էր իրականացվել նաև Չիկագոյի զբոսայգիներից մեկում, որի հետևանքով վիրավորվել էր 7 հոգի։ Անհայտ անձը կրակ էր բացել ավտոմեքենայից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ