Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժորդի Ալբան ամփոփել է Իտալիայի հետ երեկվա EURO-ի կիսաեզրափակչի հանդիպումը։
«Սա ուժեղ հարված է, մենք ավելիին էինք արժանի: Բայց այդպիսին է 11-մետրանոց հարվածաշարը:
Մենք հպարտ ենք մեր թիմակիցներով ու անձնակազմով: Ունենք զարմանալի թիմ: Արժանի էինք ևս մեկ գոլի հեղինակ դառնալ»։
Հիշեցնենք, որ խաղում 11-մետրանոցներով հաղթեց Իտալիան։