Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգում ողբերգական հետևանքներ է թողել բնական աղետը։
Տորնադոյի պատճառով նահանգում զոհերի թիվը հասել է 70-ի։
Այս մասին հայտնել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը, հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել ու հասնել 100-ի։
Բեշիրը նշել է, որ այս տորնադոն ամենաավերիչն է նահանգի պատմության մեջ։
AP գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր 4 տորնադո է տեղի ունեցել Կենտուկիում, որի հետևանքով նահանգի 15 շրջաններում գրանցվել են ավերածություններ, այդ թվում՝ Իլինոյսում գտնվող Amazon ընկերության շենքը։

