fbpx
Հասարակություն

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ մեր տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։

Այսպիսով՝ այս ծրագրի շնորհիվ մեր տղաներից գրեթե երեսունն արդեն աշխատում է Զվարթնոց օդանավակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ