Այսօր՝ 2023 թ. հոկտեմբերի 13-ին, Տիգրան Ավինյանը դարձավ Երևանի 13-րդ քաղաքապետը՝ երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ:
Նա երդվեց հոգ տանել հնագույն մայրաքաղաքում կարգի պահպանման, իրավունքի պաշտպանության, ազնիվ նախաձեռնությունների աջակցության մասին, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ծառայել Երևանի բարգավաճմանն ու նրա բնակիչների բարօրությանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: