Միջագային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունեց՝ 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացնել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։
Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում։
Նշենք, որ Ավստրալիան արդեն 2 անգամ ընդունել է ամառային Օլիմպիական խաղերը։ Առաջինը 1956-ին՝ Մելբուրնում, երկրորդում 2000 թվականին՝ Սիդնեյում։
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը նախատեսված է հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 8-ին։