fbpx
Աշխարհ

Ավստրալիան նույնպես միացավ հակառուսական պատժամիջոցներին

Ավստրալիան նույնպես միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ, հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը:

«Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք ունեցել են Կերչի նեղուցով անցնող ուկրաինական նավերի զավթման ժամանակ: Ավստրալիան անհանգստացած է 2018 թվականի նոյեմբերին Ազովի ծովում առաջացած լարվածությամբ, -ասված է հայտարարության մեջ:

Փեյնը նաև կոչ է արել ՌԴ-ին անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ծովայիներին և ուկրաինական նավերը, ինչպես նաև ապահովել Կերչի նեղուցով անարգել երթևեկություն:

«Ավստրալիան չի ճանաչում ոչ մի գործողություն, որն ուղղված է Ղրիմի բռնակցման օրինականացմանը կամ Դոնեցկի և Լուգանսկի մարզերն Ուկրաինայից անջատելուն: Այդ իսկ պատճառով ես թիրախային ֆինանսական պատժամիջոցներ եմ սահմանել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի երեք «ղեկավարների» նկատմամբ, ովքեր ընտրվել են այսպես կոչված 2018 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքում,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ