Մենք հոգ ենք տանում և շարունակելու ենք հոգ տանել, մեր նվիրումը դրսևորել տարածաշրջանին: Վստահ ենք, որ այստեղ մեծ ներուժ կա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:
«Խրախուսում եմ կարևոր զարգացումները, որ տեղի են ունենում տարածաշրջանում: Նախորդ անգամ 2021 թվականի հունիսին էի այստեղ, տրամադրությունը փոխվել է, ավելի խրախուսող է: Համարում եմ, որ կա հեռանկար: Մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որը պատմական պատճառներով մեծ քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի և Հայաստանի ժողովրդի համար»,- ասաց նա: