fbpx
Աշխարհ

Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

Ավստրալիայի հարավ-արևելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

Նահանգի արտակարգ իրավիճակների հաղթահարման ծառայության ներկայացուցիչ Կատարինա Քերոլը հայտնել է, որ իշխանությունները վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել են 18 փրկարարական գործողություն և տարհանել մոտավորապես 1,1 հազար մարդու, ասված է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը հայտնել է, որ մի քանի հազար տուն ջրասույզ է եղել, բայց դրանց ստույգ թիվը դեռևս պարզված չէ:

Մոտավորապես հազար մարդու տեղավորել են տարհանման կենտրոններում, Տաունսվիլլի շրջանի բոլոր դպրոցները փետրվարի 4-ին փակ կլինեն, նշում է հեռուստաալիքը: Տաունսվիլլ քաղաքի օդանավակաայանը փակվել է փետրվարի 3-ի երեկոյան, այն կվերաբացվի երկուշաբթի կեսօրից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ