fbpx
Աշխարհ

Վրաստանի խորհրդարանը վերադարձավ Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը 2012 թվականից հետո առաջին անգամ իր նիստը վաղը կանցկացնի Թբիլիսիում։ Սրանով խորհրդարանը կազդարարի իր վերջնական տեղափոխությունը մայրաքաղաք։ Այս մասին հայտնում են տեղական կայքերը։

Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանում ուժի մեջ է մտել Սահմանադրության նոր խմբագրված տարբերակը, որում արդեն սահմանված չէ, թե որտեղ պետք է գտնվի երկրի խորհրդարանը, ի տարբերություն նախորդ Սահմանադրության։

Մինչ Սահմանադրության նոր խմբագրված տարբերակի ուժի մեջ մտնելը հին տարբերակում սահմանված էր, որ երկրի խորհրդարանը պետք է գտնվի Քութայիսում։ 2012 թվականից երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում գտնվող խորհրդարանն իր վերջին նիստն այնտեղ անցկացրել է դեկտեմբերի 27-ին։ Հենց այդ օրը խորհրդարանականները քվեարկել են օրենսդիր մարմինը Թբիլիսի տեղափոխելու որոշման օգտին։

Խորհրդարանը Քութայիս տեղափոխելու որոշումը կայացվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։ Հիմնավորումն այն է, որ երկրի իշխանությունները ցանկանում են զարկ տալ նաև մարզերի զարգացմանը, դրա համար էլ իշխանության մի թևը դուրս են բերում մայրաքաղաքից։

Սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեմ էր այդ տեղափոխությանը և հիմա հետ է վերադարձնում խորհրդարանի նախկին տեղակայումը։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ