fbpx
Աշխարհ

Ավսրալիայում օդաչուն 40 րոպե թռչել է առանց գիտակցության

Ավստրալիայում օդաչուն ուսումնական թռիչքի ժամանակ 40 րոպե ինքնաթիռով թռչել է առանց գիտակցության, միայնակ։ Այս մասին տեղեկացնում է ABC-ն՝ վկայակոչելով Տրանսպորտի անվտանգության Ավստրալիայի բյուրոն։

Նշվում է, որ թռիչքից առաջ օդաչուն չի նախաճաշել։ Թռիչքից շուրջ 40 րոպե անց նա կորցրել է գիտակցությունը և ևս 40 րոպե անգիտակից վիճակում մնացել։

«Օդաչուն ճակատային հատվածում սկսել է գլխացավ զգալ և ավտոպիլոտն է միացրել։ Մինչև թռիչքը նա վատ է քնել և թեթև մրսածություն տարել», -հայտարարել են գերատեսչությունում։

Միջադեպից հետո Ադելաիդայի թռիչքային դպրոցը իր աշակերտներից կպահանջի օդ բարձրանալուց առաջ գրել ժամանակը, թե երբ են վերջին անգամ նրանք կերել և քնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ