ABC News-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Պահուստային բանկը հաստատել է, որ շրջանառության մեջ դրված 50 ավստրալական դոլար արժեքով 46 մլն-ից ավելի թղթադրամը պատրաստվել է դիմային կողմի միկրոտեքստի responsibility բառում սխալով։
Պարզվել է, որ թղթադրամների վրա գրված տվյալ բառի վերջին տառը բացակայում է։
Պահուստային բանկի ներկայացուցիչն ասել է, որ նրանց հայտնի է սխալի մասին ու այն կուղղվի առաջիկա մի քանի ամիսներին՝ թղթադրամի հաջորդ տպաքանակը տպագրելիս։