Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են շների հոշոտած կոկորդիլոսի

Հրապարակող՝

Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են շների հոշոտած կոկորդիլոսի

Ամենադիտվածներ

Ավստրալիայում ոստիկաններին հաջողվել է ավելի քան 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսի բռնել: Այս մասին հայտնում է 9 NEWS-ը:

Հաղորդվում է, որ երկկենցաղն անցած մի քանի տարիների ընթացքում հասցրել է 12 շուն ուտել, իսկ վերջերս հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա:

Բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո Ավստրալիայի իրավապահները կարողացել են բռնել կենդանուն ու տեղափոխել տեղի բանտերից մեկի խուց:

«Կոկորդիլոսը հետապնդում էր մարդկանց ու փորձում էր որսալ նրանց, նա կերել է բոլոր շներին: Այստեղ շատ երեխաներ կան, բոլորը լողում են: Ընդամենը ժամանակի հարց էր, որ խնդրահարույց կոկորդիլոսն ուտեր նրանցից մեկին»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:

Ավելի ուշ կենդանուն տեղափոխել են կոկորդիլոսների ֆերմա։

Ամենաթարմ