fbpx
Աշխարհ

Ավստրիայի ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

Ավստրիայում ամփոփվել են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Ժողովրդական պահպանողական կուսակցությունը` Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, հաղթող է ճանաչվել 37,5 տոկոս ձայնով: Այս մասին հաղորդում է երկրի ՆԳՆ-ն:

Ընտրությունները տեղի էին ունեցել կիրակի: Վերջնական արդյունքների հրապարակումը հետաձգվել էր մինչև հինգշաբթի՝ պայմանավորված ժամանակացույցից առաջ տրված մեծ թվով ձայներ հաշվելու անհրաժեշտության պատճառով:

Նշվում է, որ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունն ստացել է 21,2 տոկոս ձայն, Ազատության կուսակցությունը՝ 16,2 տոկոս, «Կանաչները»՝ 13,9 տոկոսով չորրորդն են, իսկ հինգերորդ տեղում է «Նոր Ավստրիա» կուսակցությունը՝ ձայների 8 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ