fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում պահանջում են նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ՝ Մոսկվայի ցույցերի ձերբակալությունների համար

ԱՄՆ-ի 11 սենատոր, որոնք ներկայացնում են թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունները, կոչ են արել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու Առևտրի նախարարությանը նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքական հետապնդումների և զանգվածային ձերբակալությունների:

Իրենց նամակում, որը հասցեագրված է Սպիտակ տան վարչակազմի առանցքային անդամներ պետքարտուղար Մայք Փոմփեոյին և առևտրի նախարար Սթիվ Մնուչինին, ազդեցիկ սենատորներ Բեն Քարդինը, Մարկո Ռուբիոն, Ջենի Շահինը, Ջոն Քորնինը և մյուսները, կոչ են անում ի պատասխան ավելի քան 200 քաղբանտարկյալի նկատմամբ Ռուսաստանում հետապնդումների, նոր պատժամիջոցներ մտցնել:

«Ռուսաստանում քաղբանտարկյալների թվում են խաղաղ ցուցարարներ, քաղհասարակության ակտիվիստներ, մարդու իրավունքները պաշտպանող իրավաբաններ, լրագրողներ, Ղրիմի թաթարներ, «անցանկալի» պիտակ ստացած քաղաքական կառույցների անդամներ, ինչպես նաև արգելված կրոնական խմբերի ներկայացուցիչներ»,-նշված է նամակում:

Քաղբանտարկյալների թվում նշվում են Ալեքսեյ Պիչուգինը, ում բանտարկել են 16 տարով «Յուկոսի գործով», և Կոնստանտին Կոտովը, ում ազատազրկել էին սեպտեմբերին՝ խաղաղ ցույցին մասնակցելու համար:

Նշվում է նաև, որ թեև Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ արդեն գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ, մյուսները, այդ թվում գլխավոր դատախազ Յուրի Չայկան, արդարադատության նախարար Անեքսանդր Կոնովալովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Գեննադի Կորնիենկոն, դեռևս պատժամիջոցների տակ չեն:

Նամակը սենատորներն ուղարկել են ի պատասխան Մոսկվայում ընդդիմադիր խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների զանգվածային ձերբակալությունների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ