2019 թվականի հունիսից Ավստրիայում վարորդական իրավունքի քննություններ թուրքերենով չեն ընդունի: Այս մասին տեղեկացնում է ORF-ն։
Թուրքերենը մինչև հիմա հաճախակիությամբ երկրորդ օգտագործվող լեզուն էր գերմաներենից հետո վարորդական իրավունքի քննություններ հանձնելիս։ Հիմա քննություն կարելի է հանձնել միայն չորս լեզվով՝ գերմաներեն, անգլերեն, սլովեներեն և խորվաթերեն։ Ավստրիական իշխանությունները հայտարարել են թուրքերենից 2018-ին հրաժարվելու ծրագրերի մասին։
Ավստրիայում 2019-ին մշակվել և ուժի մեջ են մտել նոր տոմսեր ու ուսումնական ձեռնարկներ վարորդական իրավունքի քննությունների համար։ Բյուջեի միջոցների խնայողության համար ավտոդպրոցներին հանձնարարվել է հրաժարվել թուրքերեն ձեռնարկներից և հարցարաններից։
Իշխանություններն ընդգծում են, որ տրանսպորտային միջոցների վարման մասին օրենսդրությունը չի նախատեսում օտար լեզվով քննություն հանձնելու հնարավորություն։ Սլովեներենը և խորվաթերենը 1955-ից ունեն պաշտոնական լեզուների կարգավիճակ գերմաներենին հավասար՝ Ավստրիայի պետական ինքնիշխանության մասին պայմանագրի համաձայն։ Անգլերենն օգտագործվում է որպես միջազգային լեզու։ Իսկ թուրքերենով քննություն հանձնելու իրավունքը բացառություն էր, հիմա դա դիտարկվում է որպես այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների ոտնահարում։ Ուստի, ընդունվել է որոշում հրաժարվել դրանից։