29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: Այս մասին հայտնել է Haberler պորտալը։
Տուրիստական ավտոբուսը Ֆեթհիյեից շարժվում էր դեպի Մուղլա։ Ականատեսները շտապօգնություն են կանչել և օգնել ուղևորներին դուրս գալ ավտոբուսից։ Ավտոբուսը հարվածի հետևանքով բռնկվել է:
Նշվում է, որ զոհեր չկան, ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել: