Արթիկի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում, փետրվարի 17-ի ժամը 17:00-ի դրությամբ, գետնաբուք է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: