Հասարակություն

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին

Մայիսի 28-ին, ժամը 05:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW 328i մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ.Բ.) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և արգելափակումից դուրս բերել ուղևորին՝ Դ.Բ.-ին (ծնված 1989 թ.): Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ հետազոտվել է և դուրս գրվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ