Հունիսի 3-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 8/7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00։16-ին, մարվել՝ 00։28-ին։ Այրվել են «Lada 21099» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Զ․) շարժիչի և սրահի հատվածները։