fbpx
Հասարակություն

Վանաձորում ավտոտնակ է այրվել․ վնասվել է նաև հարակից ավտոտնակը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 01։44-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Քարքարոտներ» կոչվող թաղամասում այրվում է տնակ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարքարոտներ» կոչվող թաղամասի Ներսիսյան նրբանցքի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 24 քառակուսի մետր)։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։55-ին, մարվել՝ 02։47-ին։ Այրվել է ավտոտնակը և ջերմահարվել՝ հարակից ավտոտնակի պատը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ