fbpx
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ 2021թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL» մակնիշի ավտոմեքենան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս մայրը մահացել է:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ