Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Քարտուղարը ողջունել է տիկին Թրեյսիին ԱԽ գրասենյակում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ։
Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը: Քարտուղարը նաև անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաև Արցախին տրվող Ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը:
Դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը մեր երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և նա ուրախ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու մեր երկու երկրների հետագա համագործակցությանն այս ոլորտում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
https://www.facebook.com/ArmeniaSC/posts/716296625473951?__xts__[0]=68.ARBhdBPfmkgqdKi4Ra4zYONyuiDBHIZUeNVjmtXT67FxScyjVEuO8bQhbxexL1agG4BgbhM31jpfOAUSWaIkseFQp-EMvEWWQqs_AbkUMAMpAauZshEYhd6r4don80rUG_L9Eg3TSjNQf84K_px6Olrvh_9BTa4DQBcwyWeUZS25cUJVJo6dZ8NsCbIVHNVIzS9_ikFz0XrZpCBkwbVtD8RvuZxWgMQAXciC5vH9dC3iqrGHM7YIqy_-odVuUGaR0e03b_McpYsQlDvdz0_upfOHfzbT0CKQ1eeosNiLV-hfq5t7go4vljs3oCAh2J1aK3VsoFdq3qgnG1UmpcjSdPE&__tn__=-R