fbpx
Կառավարություն

ԱԽ քարտուղարը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության գրասենյակից։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների եւ այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաեւ ընթացող աշխատանքները եւ գրանցված արդյունքները։

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ԱԱՌ մշակման գործիքակազմերի եւ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության աստիճանի ու ձեւի, աշխատանքային ֆորմատների ինչպես նաեւ առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ