Ախալքալաքում բազմահարկ շենքից ընկած հայ երեխային տեղափոխել են Երևան

Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել:

Հունիսի 21-ին երեխային տեղափոխել են Երևան: Երեխան միայն կոտրվածքներ է ստացել և վիճակը նորմալ է:

Ամենաթարմ