fbpx
Էկո

Աղտոտված արագիլներ՝ արդեն Երևանում. Առավոտ

Այսօր յուղաշերտով աղտոտված 5 արագիլ է հայտնաբերվել, բայց ոչ թե Արարատի մարզում, որտեղ նախորդ ամիսներին հայտնաբերվել էին աղտոտված արագիլները, այլ Երևանում՝ Արմավիրի մարզին սահմանակից Աէրացիա թաղամասում: Այս մասին Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին հայտնեց բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը: Նա տեղեկացրեց՝ իրեն այդ մասին ահազանգել են ԱԻՆ-ից, ընդ որում, Ադամյանին զանգելու խորհուրդ են տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ ասելով՝ «իրենք են զբաղվում»:

«Շատ զայրացած եմ: Չգիտես ինչու՝ տեսչական մարմինը, որի գործառույթը տեղում ահազանգը ստուգելն է, տալիս է իմ հեռախոսահամարը և հայտարարում, որ մենք ենք դրանով զբաղվում, մինչդեռ սա պետական մակարդակի խնդիր է դարձել: Այո, մենք զբաղվում ենք, մեր ուժերով մաքրում ենք արագիլներին, բայց մենք հարց լուծող չենք, սա լուրջ խնդիր է. կա աղտոտման կետ, որը պետք է հայտնաբերի տեսչական մարմինը և կանխի հետագա աղտոտումը: Տեսչական մարմինը բոլոր մարզերում, որտեղ նկատվել է այս իրավիճակը, պետք է ուղարկի մասնագետների, թե չէ մենք մաքրում ենք, բայց դեպքերը շատանում են»,-վրդովված ասաց Սիլվա Ադամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ