Հասարակություն

Աղվերանում կորած 17-ամյա քաղաքացին հայտնաբերվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Աղվերանի հանգստավայրից կորած 17-ամյա քաղաքացին հայտնաբերվել է։

Մինչ այս հայտնի էր, որ հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ