Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում են հայտնվել Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստները։ Դրանց թվում է նաև Մադրիդի «Ռեալը»:
Այս պահին «Այքասի» միանգամից մի քանի խաղացողների ելույթներին է հետևում «արաքայական» ակումբը, որոնց թվում են 26-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը, 22-ամյա հարձակվող Դավիդ Ներեսը և 21-ամյա պաշտպաններ Լիսանդրո Մարտինեսն ու Էդսոն Ալվարեսը: Այս մասին հաղորդում է AS-ն։
«Սերուցքայինները» շարունակում են հետևել նաև 22-ամյա կիսապաշտպան Դոննի վան դե Բեկին, որի ծառայություններով հետաքրքրված էր դեռ անցած ամռանից:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «Արքայական ակումբի» սկաուտները ներկա են լինելու Չեմպիոնների լիգայի շրջանակում «Այաքսի» ու «Վալենսիայի» միջև խաղին, որ հետևեն ֆավորիտ ֆուտբոլիսների խաղին:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վալենսիայում: