ԵԽ գլխավոր քարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ամենադիտվածներ

ԵԽ գլխավոր քարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ