Հասարակություն

Ամենաշատը տուժել է Այգեպարը. Արման Թաթոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» և Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ:

«Սա դատապարտելի է և մտահոգիչ, քանի որ «Տավուշ-տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ և համավարակի պայմաններում հարցը մարդասիրական տեսանկյունից է դիտարկվում և միջազգային մարդասիրական նորմերի խախտում է: Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով հետախուզել են,և ենթադրում ենք, որ նախապես իմացել են, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այլ առողջապահական նպատակներով հենց դիմակ արտադրող: Էլ չեմ խոսում, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամին, որտեղ գտնվել են աշխատողներ, և ակնհայտ է, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մասին է»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նաև ներկայացրել է քաղաքացիական բնակավայրերին պատճառված վնասները։ Ամենաշատը տուժել է Այգեպարը:

Թաթոյանը նշել է, որ հրետակոծվել էր «Տավուշ տեքստիլը», որը արտադրում էր բժշկական դիմակներ։ Բնակիչները հաստատել են, որ նախապես տարածքով անօդաչու սարքեր են թռչել, հետևաբար հակառակորդը տեղեկացված է եղել, որ այդտեղ չկա ռազմավարական նշանակության օբյեկտ:

«Միջազգային մարդասիրական նորմերի խախտման մասին է այստեղ արդեն խոսքը գնում։ Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ այդտեղ բժշկական կարևորության օբյեկտ կա։ Հակառակորդը մտադիր է եղել թիրախային վնաս հասցնել»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3646868968676530/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ