Հասարակություն

Հուլիսի 17-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին, սկսած ժամը՝ 13:00-ից)։

Տոմսերի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

||| Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից…

Geplaatst door Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն op Woensdag 15 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ