fbpx
Հասարակություն

Մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Մարզպետը նշել է, որ վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:

«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:
Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:
Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/governor.of.Tavush/videos/1003111656783962/?t=0&v=1003111656783962

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ