fbpx
Երևան

Այն 200 դրամը, որը վճարում ենք աղբահանության համար, չի բարձրանալու․ Հակոբ Կարապետյան

Երևանի աղբահանության բարելավման նպատակով քաղաքապետարանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից զատ այլ օպերատոր ներգրավելու մասին քննարկում այս պահին չկա, թեև ապագայում դա չի բացառվում:

Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կամ այն որոշումը թելադրում է իրողությունը: Համայնքային հիմնարկ ստեղծելու որոշումը ևս բխել է իրավիճակից»,-նկատեց նա:

Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ եթե ապագայում որոշվի, որ այլ օպերատոր է ներգրավվելու, և համայնքային հիմնարկն ունենա ռեսուրսների ավելցուկ, այն կարող է, օրինակ, վարձակալությամբ տրվել այդ օպերատորին:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք առաջիկայում երևանցիների համար ավելանալո՞ւ է աղբահանության վճարը, Հակոբ Կարապետյանը վստահեցրեց. «Այն մնալու է նույնը, գնային փոփոխություն չի լինելու: Կա օրինագիծ, որ աղբահանության համար նախատեսված վարձավճարը գանձվի ոչ թե բնակչությունից, այլ ներմուծող սուբյեկտներից: Բայց այն 200 դրամը, որը մենք վճարում ենք աղբահանության համար, չի բարձրանալու»:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ