Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում. Ալեն Սիմոնյան

Հրապարակող՝

alen

Ամենադիտվածներ

Մանկապարտեզում դաստիարակը ջղայնանում է երեխաների վրա ճաշի ժամին խաղով տարվելու համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում քվորումի բացակայության պատճառով նիստի ուշացմանը։ Նա նշել է, որ իշխող խմբակցությունը միայնակ է ապահովում ԱԺ աշխատանքի կազմակերպումը, քանի որ ընդդիմադիր պատգամավորները գրեթե չեն մասնակցում նիստերին կամ ներկայանում են սահմանափակ թվով։

Սիմոնյանի խոսքով՝ նիստի ուշացումը կազմել է ընդամենը 10 րոպե։ Նա նշել է, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ բացակայում էին տարբեր պատճառներով։ Մասնավորապես, չորս կին պատգամավորներ ունեն նորածին երեխաներ, ինչը դժվարացնում է նրանց մասնակցությունը։ Բացի այդ, մի քանի պատգամավորներ գտնվում էին գործուղման։ Սիմոնյանը հավելել է, որ նման իրավիճակներում, երբ որևէ պատգամավոր ուշանում է խցանումների կամ այլ պատճառներով, հնարավոր է, որ նիստը սկսվի փոքր ուշացումով։

ԱԺ նախագահը նաև անդրադարձել է այն փաստին, որ որոշ պատգամավորներ, գտնվելով դահլիճում, չեն գրանցվել, ինչը խոչընդոտել է քվորումի ապահովմանը։ Նա նշել է, որ դա նրանց «քաղաքական աստղային ժամն» էր, երբ նրանք որոշել էին չգրանցվել՝ իրենց դիրքորոշումը ցույց տալու համար։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Սիմոնյանը հաստատել է, որ Փաշինյանը դժգոհ է եղել քվորումի բացակայությունից։ Սակայն նա նշել է, որ վարչապետը նիստից հեռացել է հանդիպման պատճառով և նախատեսում է վերադառնալ։

Մեր կողմից նշենք, որ Ազգային Ժողովը պետական այն կարեւորագույն ինստիտուտն է, որի գործունեությունը երբեք չի կարող կաթվածահար լինել, քանի որ համաձայն Սահմանադրության մենք պառլամենտական երկիր ենք։ Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ ընդդիմությունը, նույնը չի կարող անել իշխող կուսակցությունը։ Պետական մտածողության իսպառ բացակայության մասին է վկայում այն պատճառաբանությունը, թե խցանումների կամ մանկահասակ երեխաների խնամքի պատճառով պատգամավորների բացակայությունը կարելի է հարգելի համարել կամ հանդուրժել և նիստը սկսել ուշացումով։

Ամենաթարմ