Հասարակություն

Հրդեհ Ալիխանյան եղբայրների փողոցում․ այրվել է չշահագործվող մանկապարտեզ

Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 22:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող մանկապարտեզի սենյակներից մեկում։

Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։45-ին, մարվել՝ փետրվարի 21-ին, ժամը 00։24-ին։ Այրվել են սենյակի փայտե հատակը (մոտ 16 քմ), 2 պատուհանի շրջանակ, 4 գերան և 25 տախտակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ