fbpx
Երևան

Երևանը նոր տրոլեյբուսներ կունենա

Երևանի տրանսպորտային պարկն առաջիկայում կհամալրվի նոր տրոլեյբուսներով։

Այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով քաղաքապետարանը մոտ 15 նոր տրոլեյբուս կգնի։

Խոսելով նոր ավտոբուսներից, Սարգսյանը նշեց, որ դրանց համար արդեն 10 միլիարդ դրամ է ծախսվել ու առաջիկայում կառավարության աջակցությամբ ևս 25 միլիոն եվրո կտրամադրվի՝ 100 ավտոբուս գնելու ու ներմուծելու համար։

Քաղաքապետը անդրադարձ կատարեց նաև վարորդների աշխատավարձերին, ասելով, որ մետաղադրամը նրանց փոխանցել պետք է չէ, խղճալ պետք չէ։ Վարորդները ստանում են 270 հազար դրամ աշխատավարձ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ