fbpx
Հասարակություն

Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում. քաղաքապետ

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Վահագն Արսենյանը՝ նշելով, որ հակառակորդը քաղաքի վրա կրակել է երեկ՝ մինչև առավոտյան 9–ը։

«Ճանապարհի կողքն են կրակում, բայց ոչ ճանապարհի համար։ Սուտ է տեղեկությունը, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա են կրակում, նման բան չկա։ Հարակից անտառներում բռնկված հրդեհն էլ մարվել է, ծխացող օջախ կա»,– ասաց քաղաքապետը։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ժամը 10։30–ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ կիրառել են ականանետեր, հրետակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ