fbpx
Հասարակություն

Ծնողները խնդրում են ընդդիմությունից մեկ միասնական թեկնածուով հանդես գալ ու իրենց առաջնորդել. Զոհվածի հարազատ

Իշխող խմբակցության պատգմավորները խուսափում են մեզ հետ հանդիպելուց. Մենք ի սկզբանե ասել ենք, որ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի հրաժարականը, նրանք չեն կարող ներկայացնել մեր շահերը, պաշտպանել մեր իրավունքները, ուստի պետք է օր առաջ հեռանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հարազատ Անահիտ Մանասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, նա կոչ արեց իշխանություններին փոխել հռետորաբանությունը. «սրանք սահմանային միջադեպեր չեն, սադրանքներ չեն, այլ կոնկրետ հարձակում, ագրեսիա, պատերազմական իրավիճակ: Այս պարագայում անթույլատրելի է խեղել իրականությունը և ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնել ԱԺ ամբիոնից:

Երկրորդը, թիրախավորել են ծնողներին, և այն հորդորները, որ միշտ մեր ծնողները հնչեցրել են, վարչապետը երեկ ԱԺ-ում ամբողջությամբ նենգափոխել է: Թող չհամարձակվեն նման բան անել: Կրկնում եմ ծնողների հորդորը, նրանք պարբերաբար նշում են՝ հարգելի հայրենակիցներ, երեկ այն դժբախտությունը, որ տեղի ունեցավ ձեզ հետ, վաղը ձեզ հետ է տեղի ունենալու, խնրում ենք դուրս եկեք փողոց, վտանգը օր օրի ահագնանում է, երբևէ մի կարծեք, թե խաղաղության դարաշրջանն սկսվել է:

Ամբողջ գիշեր այստեղ մնալու նպատակն այն էր, որ ցույց են տալիս իրենց համառությունը, չեն նահանջում, չեն կոտրվում»,-ասաց Մանասյանը:

Նա հավելեց, որ ծնողները խնդրում են ընդդիմությունից մեկ միասնական թեկնածուով հանդես գալ, վերջապես համախմբվել ու գալ առաջնորդել. «Մենք հստակ ասում ենք, որ քաղաքական առաջնորդներ լինել չենք կարող, բայց կարող ենք ճիշտ ռազմավարության, քայլերի ճիշտ հերթականության եւ միասնական թեկնածուի պարագայում շարժվել ռաջ և հասնել նպատակին»,-ընդգծեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ