Այս փուլում էլ կփորձենք գյուղոլորտում վարկավորումը ակտիվացնել․ Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

Վարչապետը քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքի ծրագրի վերաբերյալ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 8-րդ միջոցառման մեջ ներառվել են տրանսպորտային ոլորտի աշխատողները։

«Ընդ որում, դա ինքնաշխատ մեխանիզմով է գործում: Բազաները կներբեռնվեն և մի քանի օրից իրենք կարող են մտնել, իրենց տվյալները կլրացնեն ու կիմանան, թե կոնկրետ որ բանկից պետք է ստանան աջակցությունը:

Հաջորդը, հիմա բացօթյա շինարարությունը լրիվ բաց է, և շինարարական կազմակերպություններին առաջին ծրագրով նաև 3-րդ ծրագրով զրո տոկոսով վարկեր ենք առաջարկում եւ համարում ենք հարցը գոնե այս պահին լուծված: Մեր աջակցությունը այդպես ենք պատկերացնում»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում ներդնելու են կոնկրետ ծրագրեր, որոնք սեպտեմբերին արդյունք կտան։ Վարչապետը ընդգծել է, որ հողերի մշակումը մեծ հնարավորություններ է բացելու։

«Այս փուլում էլ կփորձենք գյուղոլորտում վարկավորումը ակտիվացնել, որ մի սեգմենտն էլ զբաղվի անասնապահությամբ, սպանդանոցներով»,-հավելել է վարչապետը։

Ամենաթարմ