ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել: Վարչապետն հայտնում է, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ճանապարհը կհիմնանորոգվի:
«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:
Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:
Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,-գրել է վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1475816699405387/2626822674304778/?type=3&theater